Զարուհի Փոստանջյան. Պետք չէ կենտրոնանալ միայն Ռուբեն Հայրապետյանի վրա, մեր ԱԺ-ում ավելի «պայծառ» դեմքեր կան

Զարուհի Փոստանջյան. Պետք չէ կենտրոնանալ միայն Ռուբեն Հայրապետյանի վրա, մեր ԱԺ-ում ավելի «պայծառ» դեմքեր կան

PanARMENIAN.Net - Ռուբեն Հայրապետյանի մանդատի վայր դնելը հենց հասարակության պահաջի արդյունք է և ոչ թե այլ գործընթացների։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` նշելով.

«Ես հենց սկզբից էլ կողմ եմ արտահայտվել Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, սակայն կարծում եմ, որ պետք չէ այդքան կենտրոնանալ մեկ անձի վրա, քանի որ մեր ԱԺ-ում կան Ռուբեն Հայրապետյանից ավելի «պայծառ» դեմքեր, տասնյակից ավելի նման մարդկանց ցուցակ կա, որոնք չպետք է լինեն ԱԺ-ում և նրանց բոլորին էլ պետք է մաքրել խորհրդարանից»:

Զարուհի Փոստանջյանը համամիտ չէ այն կարծիքներին, որ Ռուբեն Հայրապետյանին, առհասարակ, պետք է արտաքսել երկրից. «Եթե սկսվել է գործընթացը պետք է սկսել առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանից. առաջին ու ամենաողբերգական նման դեպքը «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածն է, որը մնաց անպատիժ և հնարավորություն տվեց մնացած թիկնապահներին այդպես պահել իրենց, հենց այդտեղից է պետք սկսել, ոչ թե կենտրոնանալ մեկ անձի վրա»:

Փոստանջյանը նաև դեմ է այն կարծքիներին, թե չպետք է քաղաքականացնել «Հարսնաքարի» դեպքը, ըստ նրա այդպիսի դեպքերին պետք է իրավականից բացի, նաև համապատասխան քաղաքական գնահատականներ տալ: Որպես օրինակ նա կրկին բերեց «Առագաստ» սրճարանի դեպքը` նշելով, որ եթե ժամանակին համապատասխան գնահատական տրվեր, գուցե «Հարսնաքարի» դեպքը չլիներ:

2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը դաժանորեն ծեծել էր Քոչարյանի համակուրսեցի, Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանին, ով նախկին նախագահին տեսնելիս ասել էր. «Բարեւ Ռոբ»։ Պողոսյանը ծեծի արդյունքում մահացավ, իսկ Քոչարյանի թիկնապահներից մեկին` Ա.Հարությունյանին դատապարտեցին 2 տարվա պայմանական ազատազրկման:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news