Գագիկ Գինոսյան. Եթե կամք ունենք, չենք հաճախի այն վայրերը, որտեղ հայը սպանում է հային![]() 7 հուլիսի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջ բարձրացված աղմուկը երգչուհի, ԱԺ-ում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը դրական է գնահատում: Նրա կարծիքով, դրա անհրաժեշտությունը կար։ «Կարծում եմ այդ մարդն էլ ամենանակեղծ ու պոռթկուն ելույթն ունեցավ երեք օր առաջ, բոլորս աչքեր ունենք, ականջներ ունենք, բայց մենք չենք դատավորները և ամենավերջին սրիկային անգամ Տեր Աստված ապաշխարհելու հնարավորություն է տալիս։ Քայլ եղավ, որ մինչ այդ չէր եղել, եկեք կառչենք դրանից, հույս փայփայենք, որ այն խեղճ ու կրակ լուսահոգին կլինի վերջինը», – «Ելակետ» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուշան Պետրոսյանը: Իսկ «Կարին» ազգային երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը խոսքով, այս դեպքը միանշանակ պետք է դատապարտվի և և անընդհատ բարձրաձայնվի. «Ես չեմ գնում այնտեղ, որտեղ հայը սպանում է հային, և եթե մենք կամք ունենք, ապա չենք հաճախի այդ վայրերն ու դրանք կսննկանան, սրանով իսկ յուրաքանչյուրս կցուցաբերենք մեր վերաբերմունքը նման երևույթների նկատմամբ»,-ասաց Գինոսյանը, հավելելով, որ պետք է այնքան բոյկոտենք նման դեպքերը մինչև չգիտակցենք, որ հասարակությունը մաքրվել է։ Նրա համոզմամբ, այս ամենը նաև հեռուստաեթերով ցուցադրվող սարսափելի տեսարանների հետևանքն է։ Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |