ԱՄՆ դատարանը մերժել է Samsung-ի հայցը պլանեշտների վաճառքի արգելքը հանելու վերաբերյալ![]() 8 հուլիսի 2012 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը հրաժարվել է բավարարել Samsung Electronics-ի հայցը ԱՄՆ տարածքում Galaxy Tab 10.1 սարքի վաճառքի արգելքը հանելու վերաբերյալ, հայտնում է գործակալությունը: >,-ասվում է դատական ատյանի պաշտոնական հայտարարության մեջ: Ավելի վաղ Apple-ի հետ պատենտային վեճի համար դատավճռով հարավկորեական ընկերությանն արգելվեց իր էլեկտրոնային պլանշետները տարածել ԱՄՆ-ում: Խոշորագույն տեխնոլոգիական հսկաները առաջին տարին չէ, որ պատենտային պատերազմ են վարում: Առաջին դատական հայցը ներկայացվել է ամերիկյան կորպորացիայի կողմից 2011թ. ապրիլին, երբ նա մեղադրեց Samsung-ին իր սարքերի դիզայնը պատճենելու մեջ: Ընդ որում, Samsung-ը մի շարք հայցեր ներկայացրեց մի քանի երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ավստրալիայում: Ընդհանուր առմամբ ընկերությունների միջև դատավարություններ են ընթանում արդեն 10 երկրներում: Partner news Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Partner news |