9 հուլիսի 2012 - 11:47 AMT
Վարչապետը արձակուրդի է գնացել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: