Ռուբեն Հայրապետյանն Արման Վեզիրյանից ներողություն է խնդրել` բռնություն գործադրելու համար

Ռուբեն Հայրապետյանն Արման Վեզիրյանից ներողություն է խնդրել` բռնություն գործադրելու համար

PanARMENIAN.Net - «Հելսինկյան ասոցիացիա»–ն հայտարարություն է տարածել երեկ` հուլիսի 8–ին, «Հարսնաքար» ռեստորանայի համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու վերաբերյալ, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս:

«Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել: Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին»,–ասվում է հայտարարության մեջ` նշելով նաև, որ այն պահին երբ պատրաստվում էր այս հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին և ներողություն խնդրել ու հայտնել, որ զղջում է իր կատարածի համար:

Partner news
 Ուշագրավ
Նիստին գրանցվել է 104 պատգամավոր
Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը
Partner news