
Երեքշաբթի «Հեզբբոլահ» խմբավորման մամլո ծառայությունը հայտարարել է երեք մարդու ձերբակալության մասին: Այդ մասին հայտնում է MIGNews-ը՝ սաուդյան «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով:
Ըստ «Հեզբբոլահի», ձերբակալվածները լրտեսել են հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի:
Կասկածյալներ Մուհամմեդ ալ Հուսեյնին, Ջիհադ Ջալուլը և Մուհամմեդ աս Սաբբան ձերբակալվել են հարավային Բեյրութի արվարձանում: