«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը թաքցնում է գազի սակագնի բարձացումը

«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը թաքցնում է  գազի սակագնի բարձացումը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն առաջիկայում պատրաստվում է կտրուկ բարձրացնել գազի սակագինը։

«Եթե ներկայում ՀՀ սահմանի մոտ գազը վաճառվում է 1000 խորանարդ մետրը 180 դոլարով, «Գազպրոմը»–ը նախատեսում է հոկտեմբերին գինը դարձնել 280, հունվարից` 320 դոլար։

«Գազի սակագնի նման փոփոխությունը, սակայն, հայտնի էր դեռ վաղուց, և այս գործողություններն ընթանում են ըստ նախանշված գրաֆիկի։ Ավելին, վերջին ամիսներին ռուսական կողմը մեկ անգամ արդեն բարձրացրել է գազի սակագինը` այն 180–ի փոխարեն դարձնելով 230 դոլար։ Սակայն այդ փաստը գերադասել են գաղտնի պահել, և «Հայռուսգազարդ»–ի գերշահույթների ու մանր դոտացիաների հաշվին ՀՀ իշխանությունները խնդիրը քողարկել են։ Դեռ ավելին, կառավարության ծրագրում որևէ բառ չկա գազի սակագնի սպասվելիք փոփոխությունների մասին, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը թաքցնում էր նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի հավանականությունը` կարծելով թե այդ դեպքում ճգնաժամը մեզ չի սպառնա։ Հենց այսպիսի տրամադրությամբ էլ ՀՀ վարչապետն օրերս արձակուրդ է մեկնել` հընթացս Եվրոպայում մասնակցելով ընկերոջ երեխայի հարսանիքին»,–գրում է թերթը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---