Ալեքսանդր Իսկանդարյան. Վերջին քաղաքացիական բողոքները վկայում են ձախ հայացքների ձևավորման մասին

Ալեքսանդր Իսկանդարյան. Վերջին քաղաքացիական բողոքները վկայում են ձախ հայացքների ձևավորման մասին

PanARMENIAN.Net - Վերջին քաղաքացիական բողոքները Հայաստանում, մասնավորապես, պայքարը Մաշտոցի պուրակի համար, բողոքներն ընդդեմ «Հարսնաքարում» տեղի ունեցած բժիշկ Վահե Ավետյանի սպանության, վկայում են, որ երկրում ձախ հայացքներ են ձևավորվում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, մեր քաղաքացիական ակտիվիստները պահում են իրենց այնպես, ինչպես դասական «նոր ձախերը» Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:

Իսկանդարյանը մասնավորապես առանձնացրեց նրանց պայքարը բնապահպանության համար, բողոքները հին շինությունների քանդման դեմ, սոցիալական արդարության պահանջները:

Իսկանդարյանը հավելել է, որ մասնավոր հարցերում, որոնք սպառնալիք չեն քաղաքական համակարգի համար, իշխանությունները զիջումների կգնան: Նա հայտարարեց նաև, որ չի կարծում, թե մինչ նախագահական ընտրությունները քաղաքացիական շարժումը կվերածվի որևէ լուրջ քաղաքական ուժի՝ նշելով, որ նրանք առիթից առիթ են գործում:

Քաղաքագետը նաև հորդորել է չհամեմատել այդ բողոքները արաբական գարնան հետ՝ նշելով, որ հայաստանյան իրադարձություններն ավելի նման են Լատինական Ամերիկայում կատարվող երևույթներին: Ըստ նրա, «արաբական գարուն» տերմինը հորինել են որոշ լրագրողներ ու քաղաքագետներ, դա ընդհանուր երևույթ չէ և տարբեր երկրներում ժողովրդական ընդվզման համար տարբեր հիմքեր կային:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---