Արցախի փողոցում հրդեհ է բռնկվել. կա մեկ տուժած![]() 11 հուլիսի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ԱԻՆ-ում հուլիսի 11-ին` ժամը 17.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի փողոցում: Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել `17.47-ին: Այրվել է պահեստի տանիքը` 20 քմ մակերեսով և կից պահեստավորված փայտ 1 խմ: Հրդեհի հետևանքով ձեռքերի թեթև այրվածք է ստացել ՓԲԸ-ի տնօրեն 1950 թ. ծնված Սիմոն Հակոբյանը, ու շտապօգնության բրիգադը տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն: Partner news Տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Ագարակ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիներն ու ցանքատարածքները Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Partner news |