2012թ Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ հավաքականի կազմում կգերակշռեն կանայք

2012թ Օլիմպիական խաղերի ժամանակ ԱՄՆ հավաքականի կազմում կգերակշռեն կանայք

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Լոնդոնի Օլիմպիական խաղերին կուղարկի 530 մարզիկներից բաղկացած հավաքական: «Պատմության մեջ առաջին անգամ հավաքականում կլինեն ավելի շատ կանայք, քան տղամարդիկ` համապատասխանաբար 269 և 261»,-լրագրողներին հայտնել է ԱՕԿ գործադիր տնօրեն Սքոթթ Բլեքմանը:

Նա ընդգծել է, որ «այս փաստը ապացուցում է, որ ամերիկյան սպորտում կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն»:

Հավաքականում ներառված են 228 մարզիկներ, ովքեր նախկինում ևս մասնակցել են Օլիմպիական խաղերին: Նրանցից 76-ը օլիմպիական չեմպիոններ են` 124-ը` մեդալակիրներ:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Partner news