Նոյեմբերին Երևանում տեղի կունենա քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով

Նոյեմբերին Երևանում տեղի կունենա քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հուլիսի 12-ի նիստում հաստատել է 2012 թվականի նոյեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովի ծրագիրը: Ներկայումս տարբեր օտարերկրյա պետություններում գործում են հարյուրավոր ազգությամբ հայ քաղաքագետներ և միջազգայնագետներ, որոնք քաղաքագիտական և այլ բնույթի հետազոտություններ են կատարում հանրահայտ վերլուծական, փորձագիտական, ակադեմիական և այլ կենտրոններում, որոնց փորձի ուսանումը և ներուժի օգտագործումը կարող է նպաստել Հայաստանի քաղաքագիտական մտքի և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օտարերկրյա մի շարք պետությունների պետական իշխանության մարմիններում ընտրվել կամ նշանակվել են հայազգի պաշտոնյաներ, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես տվյալ երկրի քաղաքական համակարգի զարգացման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ այդ երկրների համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման գործում: Հայ քաղաքագետների և միջազգայնագետների գործունեությունը նաև նպաստում է օտարերկյա պետություններում հայկական համայնքների հեղինակության բարձրացմանը և հայերի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի ամրապնդմանը:

Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը (այսուհետ` համաժողով) նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների և միջազգայնագետների մասնակցությամբ, որոնցից 40-ը` օտարերկրյա պետություններից:

Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին: Նախատեսվում է նաև մասնագետների խմբերի այցելություններ ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարբեր բուհեր և գիտական կենտրոններ` տեղերում հնարավոր սեմինարների, հանդիպումների և զեկուցումների կազմակերպման նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---