Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

Բելգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարարին

PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շնորհավորելով հյուրին նշանակման կապակցությամբ ՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են և հույս հայտնեց, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-բելգիական հարաբերություններն էլ ավելի առաջընթաց կապրեն:

Դեսպան Տրուվըրուան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ ջանք չի խնայի հայ-բելգիական հարաբերությունների ամրապնդման և որակական նոր մակարդակի բարձրացման համար:

Զրուցակիցները անդրադարձան հայ-բելգիական փոխգործակցության տարբեր ոլորտներին, մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային զարգացումները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---