Ռուբեն Հակոբյանը չի հավատում, որ կհաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել

Ռուբեն Հակոբյանը չի հավատում, որ կհաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել

PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ չի հաջողվի արտահերթ նիստի համար անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքել «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության հանգամանքները ուսումնասիրելու ժամանակվոր հանձնաժողովի ստեղծման համար:

Հակոբյանը նշել է, որ այնուամենյանիվ նման նախաձեռնությունն անհրաժեշտ էր:

«Դա կարող էր մեր արձագանքը լինել կատարվածին, հանրային պահանջին»,-ասել է նա լրագրողներին:

Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե հաշվի առնելով ամառային արձակուրդների շրջանը, չի հաջողվի հավաքել 44 ստորագրություն, ապա դա չի կարող արդարացում լինել, անհրաժեշտության դեպքում խորհրդարանականները կարող էին անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել:

Հակոբյանը նշեց, որ «ժառանգության» խմբակցության 5 անդամներից 3-ն (Ռուբեն Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը) արդեն ստորագրել են, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին Երևանում չէ, սակայն եթե հասցնի վերադառնալ մինչև 18:00-ն, կստորագրի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---