ՀՀ–ում Բելգիայի դեսպան. Բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ՏՏ շուկայով![]() 13 հուլիսի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային: ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, փոխվարչապետը շնորհավորել է դիվանագետին`առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Անդրադարձ է եղել նաև հայ-բելգիական փոխգործակցության ներկա մակարդակին և հեռանկարներին: Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ վերջին տարիներին ընդլայնվում է գործակցության շրջանակը, և բացի ավանդական ադամանդագործության ոլորտից, ընդգրկում է այլ բնագավառներ. ակտիվ են նաև հայ-բելգիական գործարար շփումները: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին բելգիական կողմից ցուցաբերվող աջակցության համար: Երկուստեք հեռանկարային է համարվել գործակցությունը բժշկական սարքավորումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Դեսպանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան շուկայով և խոստացել է ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ: Partner news Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *777*30#, իսկ կարգավիճակը կարելի է ստուգել՝ ուղարկելով *777# հրահանգը Անդրեյ Պոնոմարյովը նշանակվել է ֆիքսված կապի բլոկի տնօրենի պաշտոնում Սենատորները մտադիր են քննարկել ընկերության հարկային ռազմավարությունը երեքշաբթի կայանալիք լսումներում, հրավիրվել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը Արսեն Ղազարյան. Հայկական ընկերություններն այսօր կառավարման համակարգերի պահանջարկ ունեն Partner news |