Հուլիսի 16-ից 18-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Իրանի փոխնախագահը

Հուլիսի 16-ից 18-ը պաշտոնական այցով  Հայաստանում կլինի Իրանի փոխնախագահը

PanARMENIAN.Net - 2012թ հուլիսի 16-ից 18-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից, այցի նպատակն է քննարկել Արաքս գետի ջրօգտագործման խնդիրները, անդրսահմանային Խաղաղության այգու (պարկի) հիմնման հարցերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ փոխնախագահի, Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի կողմից կստորագրվի Փորձագիտական խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում կազմված արձանագրությունը:

Դեռևս 2011թ դեկտեմբերին բնապահպանության նախարարը ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին, հանդիպման ժամանակ քննարկվել և ձեռք էր բերվել համաձայնություն երկու երկրների ընդհանուր սահմանում ստեղծել Անդրսահմանային պահպանվող տարածք` բարեկամության և խաղաղության այգի կառուցելու նպատակով:

2012թ մարտի 3-ից 5-ը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրան էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ժամանակ երկու կողմերի միջև ստորագրվել էր «Բնապահպանական համագործակցության հուշագիր», որի առանցքային կետերն են Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացումը, անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման հարցերը, բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպումը:

Կողմերը` համագործակցությունը երկու երկրների միջև բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---