«Ժողովուրդ». Երգչուհի Լուսինայի հարսանիքի քավորը լինելու է Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը

«Ժողովուրդ». Երգչուհի Լուսինայի հարսանիքի քավորը լինելու է Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր աղբյուրների, շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը: Ըստ թերթի տեղեկությունների` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը` Սիրուշոն: Թերթը փորձեց ճշտել այդ լուրը Մանուկյանից:

Մանուկյանը չժխտեց իր դստեր ամուսնության լուրը: «Դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,-ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Partner news
 Ուշագրավ
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
Partner news