Microsoft-ը ներկայացրել է նոր Office-ը

Microsoft-ը ներկայացրել է նոր Office-ը

PanARMENIAN.Net - Microsoft-ը հայտարարել է Microsoft Office-ի նոր վարկածի թողարկման մասին: Այդ մասին իր պաշտոնական ելույթում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը:

Ըստ Բալմերի, Office-ի նոր վարկածը՝ Office 365-ը, կդառնա Microsoft-ի այս տարվա ամենահավակնոտ պրոդուկտը:

Հավելվածների շարքը համադրելի կլինի Windows-ի տարբեր վարկածների հետ, սակայն մշակվել է հատուկ Microsoft Windows 8 հետ օգտագործման համար: Office 365-ը կկիրառի հանրաճանաչ «ամպային» տեխնոլոգիան, ինչպես նաև կաշխատի Skype, Yammer ցանցային հավելումների հետ:

Մեկ այլ նորույթ է էլեկտրոնային գրառումների հնարավորությունը սարքի բջջային վարկածի օգնությամբ, աջակցումը touchscreen տեխնոլոգիային և տեսակոնֆերանսների կազմերպումը, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---