Հայաստանի համար առաջնային է Ասոցացման համաձայնագրի օրակարգի ձևավորման հարցը![]() 17 հուլիսի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի Հայաստան-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստում այսօր ամփոփվեցին կիսամյակային աշխատանքերն ու ՀՀ-ԵՄ առաջիկա ծրագրերը: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ամփոփելով կիսամյակային տվյալները, նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում լուրջ հաղոջություններ են գրանցվել. «Այժմ Հայաստանի համար առաջնային է Ասոցացման համաձայնագրի օրակարգի ձևավորման հարցը, որը գտնվում է քննարկման փուլում»: Մնացականյանը նշեց, որ Հայաստանը ԵՄ-ից այս տարի կստանա 15 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն. «Հայաստանն իր ուրույն տեղն է զբաղեցրել Արևելյան գործընկերության երկրների մեջ և դա իր արտահայտումն է ստանում նաև ֆինանսական օգնության մեջ»: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |