Արցախի Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվում

Արցախի Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվում

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում խմելու ջրի ներքին ցանց է կառուցվում:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունից, ծրագրով նախատեսված 33 կմ երկարություն ունեցող ներքին ցանցի կեսից ավելին արդեն կառուցված է: Ջրամատակարարման բաշխիչ եւ կարգավորիչ հորերի տեղադրման աշխատանքներից բացի, կկառուցվեն նաեւ պոմպակայան եւ 2 ջրամբար : Արդեն հաջորդ տարվա գարնանը Հադրութ քաղաքի տնտեսությունները` ավելի քան 3200 բնակիչ, կունենան կանոնավոր ջրամատակարարում:

Ցանցը կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ԱՄՆ արեմտյան շրջանի տեղական մարմինը լոսանջելեսաբնակ բարերարներ տեր եւ տիկին Ջերարդ եւ Փաթրիշիա Թրփանջյանների հովանավորությամբ : Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Partner news
 Ուշագրավ
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Partner news