«Ուլիսը» ՉԼ որակավորման 2-րդ փուլում 0:1 հաշվով զիջեց «Շերիֆին»![]() 17 հուլիսի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի Հայաստանի չեմպիոն «Ուլիսն» առաջին անգամ մեկնարկեց Չեմպիոնների Լիգայում: Որակավորման երկրորդ փուլում երևանյան ակումբը մրցեց մոլդովական «Շերիֆի» դեմ: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 0:1 հաշվով: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել, չնայած երկուսն էլ կարողացան ստեղծել վտանգավոր պահեր: «Շերիֆի» կազմում դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ մեն-մենակ դուրս գալով` Դարվին Ռիոսը դարպասաձողին հարվածեց, այնուհետև վրիպեց Սերգեյ Գեորգիևը: «Ուլիսն» առաջին կեսում ավելի տպավորիչ էր գործում ու վտանգավոր գրոհներ կազմակերպում: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նորայր Սահակյանը, ուղղահայաց դարպասաձողին դիպավ գնդակը Շոթա Ջիքիայի հարվածից հետո: Հանդիպման 61-րդ րոպեին Գեորգիևն արդեն դիպուկ էր և գրավեց «Ուլիսի» դարպասը, որն էլ վճռեց հանդիպման ելքը: Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլի «Շերիֆ» մարզադաշտում: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |