ՀՀ նախագահն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահին![]() 17 հուլիսի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին,հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ բնապահպանական կազմակերպության և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև՝ նկատի առնելով բնապահպանական խնդիրների բացահայտման, ուսումնասիրման և լուծման ուղղությամբ համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Բնապահպանական խնդիրների լուծումը, կողմերի համոզմամբ, կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար, որոնք պարտավոր են նաև սահմանամերձ հատվածներում արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները, պայքարել ջրի և շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ, հետևել բնապահպանական կանոններին: ՀՀ նախագահը և ԻԻՀ փոխնախագահը խոսել են Արաքս գետի ջրի օգտագործման և համատեղ մոնիտորինգի իրականացման, Հայաստանի և Իրանի սահմանամերձ տարածքում «Խաղաղության այգի» համատեղ պահպանվող տարածքի ստեղծման գաղափարի իրականացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: Partner news «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից Partner news |