ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼԱՎ ԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Հարաբերությունները Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շատ լավ են զարգանում, Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոպ Սխեֆերը, որը Հայաստանում է գտնվում Հարավային Կովկասում տարածաշրջանային այցի շրջանակներում: «Հայաստանը ՆԱՏՕ-ի հարգված գործընկեր է, որը զգալի ներդրում ունի Կոսովոյում իրականացվող գործողություններում»,-նշել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: Հիշեցնելով, որ նա արդեն այցելել է Վրաստան եւ Ադրբեջան, Սխեֆերը նշել է, որ իր ժամանման հիմնական նպատակը հարաբերությունների զարգացումն է: «Իմ այցի անհրաժեշտությունը բխում է Սատմբուլի գագաթնաժողովում պետությունների ղեկավարների ուշադրությունը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի վրա կենտրոնացնելու որոշումից»,-ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը: Նշենք, որ այցի ընթացքում կայացել է Յաափ դե Հոոպ Սխեֆերի հանդիպումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հետ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---