Արա Սանճյան. ԱՄՆ-ում հայագիտության վիճակը բավարար է, թեև պահանջարկը փոքր է

PanARMENIAN.Net - Հայագիտության ընդհանուր վիճակը բավարար է, հաշվի առնելով, որ հետաքրքրությունն այդ գիտության հանդեպ այդքան էլ բարձր չէ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միչիգանի Դիրբոռն համալսարանի (ԱՄՆ) հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Արա Սանճյանը: Նրա խոսքով, այն առհասարակ ողջ երկրում բարձր չէ, քանի որ Հայաստանի դերն աշխարհում բարձր չէ, իսկ հայ գաղութի պարագայում, հաշվի առնելով անգլիախոսության բարձրացումը, ավելի դժվար էր ակնկալել մեծ աշխատանք: Այդ խնդիրը շտկելու հնարավորությունը, դոկտորը տեսնում է հավելյալ ներդրումների մեջ:ԱՄՆ-ում կան հայագիտական 12 կենտրոններ, որոնք, գրեթե մեծամասնությամբ տարբեր հիմնադրամների հաշվին են գոյատևում: «Չեմ կարծում, որ ուսանողների թիվն ավելանա, բայց եղած աշխատանքը կավելանա: Գործն ավելի դժվար կլիներ, եթե դրանց ֆինանսավորումը համալսարանների բյուջեով լիներ»,-ասաց Սանճյանը:

Դասախոսը նշեց, որ իրենց համալսարանում կան որոշակի մասնագիտություններ, որոնց համար ընտրովի է «Հայոց պատմություն» առարկան: Այդ կուրսերում այլազգիների թիվը մի փոքր գերակշռում է, կան նաև մի քանի թուրքեր, ովքեր ավելի շատ հետաքրքրվում են ոչ թե Եղեռնի, այլ Օսմանյան կայսրության ավելի վաղ շրջանով:

Ամերիկահայ պատմաբանը նաև խոսեց հայագիտության, որպես մասնագիտության, բացասական կողմերի մասին, նշելով, որ եթե լինեն շատ մասնագետներ, նրանք պարզապես աշխատատեղեր չեն ունենա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---