PanARMENIAN Photo-ն մասնագիտական նոր հեռանկարների բացահայտման համար արժանացել է ԵՄԱ ամենամյա մրցանակի![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN Photo գործակալությունն արժանացել է Երևանյան մամլո ակումբի ամենամյա մրցանակին` 2011-2012թթ ընթացքում նոր մասնագիտական հեռանկարների բացհայտման համար: Կյանքից անժամանակ հեռացած Ռուբեն Մանգասարյանի` հայտնի ֆոտոլրագրողի, ԵՄԱ ղեկավարներից մեկի, անվան մրցանակը շնորհել է նրա եղբայրը` «Պատկեր» ֆոտոգործակալության տնօրեն Տիգրան Մանգասարյանը: Ինչպես նաև ԶԼՄ-ների հետ համագործակցությունում ցուցաբերած ակտիվ քաղաքացիական դիրքրոշման համար, հատուկ մրցանակ է շնորհվել Կառլեն Քալաշյանին: «ԱՐՄՆՅՈՒՍ» հեռուստաընկերությունը մրցանակի արժանացավ հաջողված վերակերպավորման (ռեբրենդինգի) համար: Մրցանակը հանձնեց Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: «ՌԱԴԻՈ ԵՐԵՎԱՆ FM 102.0» ռադիոկայանը մրցանակ ստացավ երաժշտական-տեղեկատվական ձևաչափի արդյունավետ կիրառման համար: Մրցանակը հանձնեց «Deutsche Welle» (Գերմանական ալիք) ռադիոկայանի հայաստանյան թղթակից Արշավիր Գազազյանը: ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998թ և հատկացվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին և մեդիա կազմակերպություններին: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |