Ազատ ոճի ըմբիշ Արման Խաչատրյանը դարձել է Եվրոպայի կադետների չեմպիոն

Ազատ ոճի ըմբիշ Արման Խաչատրյանը դարձել է Եվրոպայի կադետների չեմպիոն

PanARMENIAN.Net - Եվրոպայի կադետների առաջնությունում, որը տեղի է ունենում լեհական Կատովիցա քաղաքում, ազատ ոճի ըմբիշ Արման Խաչատրյանը հաղթող է ճանաչվել:

Մինչև 54 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 4 հաղթանակ է տարել: Նա ուժեղ է գտնվել Մարկին Մաջկիից (Լեհաստան), Բենկե Բալատոնիից (Հունգարիա), կիսաեզրափակչում Խաչատրյանը հաղթանակ է տարել Էլչին Վալիևի (Ադրբեջան), իսկ եզրափակչում` Ալեքսանդր Պետկովի (Մոլդովա) նկատմամբ:

76կգ ք/կ բրոնզե մեդալի է արժանացել Ռազմիկ Պողոսյանը, բրոնզ են վաստակել նաև Հմայակ Աղաջանյանը (46կգ ք/կ) և Մխիթար Գրիգորյանը(42կգ ք/կ):

Partner news
 Ուշագրավ
Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում
Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու
Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից
Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում
Partner news