Արցախում ընթացող ընտրություններում արդեն քվեարկել է Վիտալի Բալասանյանը![]() PanARMENIAN.Net - Առավոտյան ժամը 10-ին ԼՂՀ Ասկերանի Մշակույթի տանը քվեարկել է ԼՂՀ նախագահության թեկնածու Վիտալի Բալասանյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ քվեարկել է Արցախի ապագայի համար: «Մեր գլխավոր խնդիրն է ուժեղ և միավորված Հայաստանի ստեղծումը: Եթե ես հաղթեմ ընտրություններում, ես կլինեմ բոլոր արցախցիների նախագահը և չեմ հետապնդի նրանց, ով ժամանակին հետապնդել է ինձ»,-ասել է նա: Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: Ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկողների թիվը կազմում է 98 հազար 909 մարդ: Partner news
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին «Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Partner news |