Սևազգեստ մայրերը ներխուժել են կառավարության շենք. Ոստիկաններն անզոր են նրանց դուրս հանել![]() 19 հուլիսի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 11.00-ից մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Իսկ 10.30-ից կառավարության առջև սովորության համաձայն արդեն հավաքվել էին «բողոքողները»: Այս պահին «Հայազն» միության նախաձեռնությամբ կառավարության մոտ արդեն հավաքվել են տասնյակ քաղաքացիներ: Կառավարության նիստի ավարտին պես նրանք պատրաստվում են շարժվել դեպի սփյուռքի և ԱԳ նախարարություններ, որ նախարարներին հանձնեն նամակ, որտեղ պահանջում են պատշաճ կերպով լուծել սիրիահայերի հայրենադաձության հարցը: Մասնակիցներին միացել են նաև Սիրիայից եկած հայ երիտասարդներ: Երբ մասնակիցներն արդեն պատրաստվում էին շարժվել ԱԳՆ-ի ուղղությամբ` կառավարության շենք անսպասելի ներխուժեցին սևազգսետ մայրերը: Նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ: Մայրերը պահանջում են պատժել խաղաղ պայմաններում բանակում զոհված իրենց զավակների մահվան համար մեղավորներին և արդար դատավարություն անցկացնել: Այս պահին ոստիկանները փորձում են, բայց չեն կարողանում նրանց շենքից դուրս հանել: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |