ICES. Ընտրություններն Արցախում համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի պահանջներին

ICES. Ընտրություններն Արցախում համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի պահանջներին

PanARMENIAN.Net - Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES-ի դիտորդների պաշտոնական առաքելությունը նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում համարում է հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտման կայացած ժողովրդավարական ակտ, որը համապատասխանում էր միջազհային ընտրական իրավունքի պահանջներին: Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում: Հայտարարության մեջ նշվում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ անցան ժողովրդավարական մրցակցային պայքարում, ընտրողների շատ բարձր մասնակցությամբ և համապատասխանում էին միջազգային ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներին ու պահանջներին:

Դիտորդներն առանձնակի շեշտեցին, որ ընտրատեղամասերում, ինչպես նաև ԿԸՀ արձանագրությունները հանձնելիս արդյունքների կեղծման դեպքեր չեն եղել: Դիտորդները եղել են 52 ընտրատեղամասում:

Առաքելությունը նաև գոհունակություն է հայտնել այն փաստի առնչությամ, որ ընտրական գործընթացի ժամանակ ոչ մի անկարգություն տեղի չի ունեցել, ոչ ոք չի փորձել ձախողել քվեարկությունը կամ արդյունքների ամփոփումը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը:

2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը:

Partner news
 Ուշագրավ
Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ
Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին
Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան
Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար
Partner news