Հունիսին մայիսի համեմատ Հայաստանը 7.1 տոկոսով պակասեցրել է ներկրումը

Հունիսին մայիսի համեմատ Հայաստանը 7.1 տոկոսով պակասեցրել է ներկրումը

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. հունիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 462.2 մլն դոլար (191.1 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 5 տոկոսով:

Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 5.2 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 8.3 տոկոս՝ 2702,1 մլն դոլար (1067,1 մլդր դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122.8 մլն դոլար (50,6 մլրդ դրամ)` աճելով 6,2 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում ամսվա կտրվածքով այն աճել է 0.5 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-հունիսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 684,4 մլն դոլար (270,3 մլրդ դրամ), աճը՝ 13,5 տոկոս:

Ներկրման ծավալը 2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 339.9 մլն դոլար (140,5 մլրդ դրամ)՝ ավելանալով 4.6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 7,1 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2017.7 մլն դոլար` ավելանալով 6.7 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-հունիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1333,3 մլն դոլար կամ 526,5 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---