Եզդիները ակնկալում են, որ Հայաստանը կբարձրաձայնի Իրաքի եզդիների խնդիրները միջազգային ատյաններում

Եզդիները ակնկալում են, որ Հայաստանը կբարձրաձայնի Իրաքի եզդիների խնդիրները  միջազգային ատյաններում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14 –ին կլրանա Իրաքում 1000 եզդիների սպանդի հինգ տարին: Այս կապակցությամբ «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Աժ-ը ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցություններին և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես նշվում է, որ արդեն երկար ժամանակ է Իրաքում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների` իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Իրաքում ոչ մի կերպ չի պաշտպանվում եզդիների իրավունքները: Եզդիների իրավունքները առաջին հերթին խախտվում են, այսպես կոչված Քուրդիստանի ղեկավարության կողմից: Այս շարունակական հալածանքների արդյունքում ավելի քան 500 000 եզդիներ լքել են իրենց պատմական բնօրրանը: Քրդական իշխանությունների նպատակն է «մաքրել» եզդիներից եզդիաբնակ քաղաքներն ու գյուղերը:Նամակում խնդրվում է, որ բարեկամական Հայաստանի Հանրապետությունը դատապարտի այս հալածանքները և փորձի աջակցել այս հարցի բարձրաձայնմանը միջազգային ատյաններում: Այսօր աշխարհի գերհզոր երկրները թքաց ունեն եզդիների ճակատագրի վրա, քանի որ նրանց համար առաջնայինը տնտեսական շահնը, այս տեսանկյունից քրդերը ավելի ձեռնտու են այդ երկրներին: Հայաստանը եզդի ժողովրդի միակ բարեկամ երկիրն է, որի բնիկ ժողովուրդը նույնպես անցել է այսպիսի տառապանքների միջով և համոզված ենք, որ անտարբերություն չի ցուցաբերի եզդի ժողովրդի դժբախտության հանդեպ:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news