Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Բիլ քաղաքում կմասնակցեն օփեն մրցաշարի

Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Բիլ քաղաքում կմասնակցեն օփեն մրցաշարի

PanARMENIAN.Net - Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը հուլիսի 23 ից մինչև օգոստոսի 3-ը կմասնակցեն Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվելիք ավանդական խոշոր օփենին:

Միևնույն ժամանակ Բիլի փառատոնի շրջանակներում կանցկացվի շրջանային մրցաշար, որի մասնակիցների մեջ է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին համար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա):

Իսկ գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը (Վրաստան) Բուլղարիայի Վառնա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ բաժանել 2-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Բագատուրովին շնորհվել է երրորդ մրցանակը: Միջազգային վարպետ Վալենտին Փամբուկչյանը (Բուլղարիա) վաստակել է 5,5 միավորև 74 մասնակիցների մեջ գրավել 16-րդ տեղը:

8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news