Մահացել է ուկրաինացի հայտի դերասան Բոգդան Ստուպկան![]() 22 հուլիսի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մահացել է ուկրաինացի հայտի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բոգդան Ստուպկան, հաղորդել է ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությունը` հղելով նախագահի խորհրդական Աննա Գերմանին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովին ստեղծել Ստուպկայի թաղման կազմակերպման հարցերով հանձնաժողով: Նախատեսվում է թաղման արարողությունն անցկացնել հուլիս 24-ին: Ստուպկան նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում: Նա իր վերջին դերերից մեկը խաղացել է «Տարաս Բուլբայում»: 2011-ի օգոստոսին նրան շնորհվել է Ուկրաինայի Հերոսի կոչում: Partner news Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Partner news |