«ՀԿԵ» ՓԲԸ-ում բացվել է հայրենական արտադրանքի հատուկ հագուստի ցուցահանդես![]() 23 հուլիսի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական ապարատի մասնաշենքում կայացել է մի շարք հայրենական ընկերությունների արտադրանքի ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին «Վանուհի», «Տեքսուորլդ», «ԱՖ Իմիջկենտրոն», «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Կոտայքկոշ», «Աթենաս և Արես» ընկերությունները, որոնք այժմ մասնակցում են երկաթուղու կարիքների համար հատուկ հագուստի մատակարարման համար մրցույթին: Ներկայացված արտադրանքի որակը գնահատեց ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովը, որը և կընտրի հայտարարված տենդերի հաղթողին: Ապրանքների և ծառայությունների մատակարարների ընտրության ժամանակ «ՀԿԵ» ՓԲԸ-ն առավելություն է տալիս հայկական ընկերություններին: 2011 թվականի ընթացքում ընկերությունը արտադրանք և ծառայություններ է պատվիրել ավելի քան 2 մլրդ.դրամի մոտ 20 հայկական ընկերություններից: «ՀԿԵ-ն խրախուսում է բարձր տեղնոլոգիական արտադրությունը, նորարարութունների ներդնումը` միևնույն ժամանակ հատուկպահանջներ ներկայացնելով արտադրության որակին: Նման խիստ պահանջները պայմանավորված են երկաթուղում բարձր մակարդակի անվտանգության ապահովության անհրաժեշտությամբ»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Partner news Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
«Եվ հին շենքը, և նոր շենքը ՀՀ սեփականությունն են»,-ասել է նա Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Partner news |