Բակո Սահակյան. «Հակոբ Գյուրջյան» սիմպոզիումը հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար![]() 23 հուլիսի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին: Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը, երկրի ղեկավարը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը մշակութային նման կարևոր միջոցառումը նշանակալի է համարել հանրապետության կյանքում՝ գոհունակություն հայտնելով, որ այն արդեն դարձել է ավանդական: Բակո Սահակյանը նշել է, որ դա հիանալի առիթ է մշակույթների երկխոսության և ներթափանցման համար, ինչը մեծապես նպաստում է մարդասիրական արժեքների պահպանմանը և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձևավորմանը, ինչպես նաև Արցախը տարբեր երկրների կողմից ճանաչելի դարձնելու գործընթացին:Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: Partner news Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Partner news |