Բրեդ Շերման.Արցախը, չնայած բոլոր դժվարություններին, զարգացնում է ժողովրդավարությունը![]() 24 հուլիսի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը շնորհավորել է Բակո Սահակյանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Իր ուղերձում Շերմանը, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ Բակո Սահակյանին վերընտրվելու կապակցությամբ: Անկախության հռչակումից ի վեր, Արցախը, չնայած բոլոր դժվարություններին, զարգացնում է ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը, չնայած բազմաթիվ դժվարություններին: Ես նաև շնորհավորում եմ Արցախի ժողովրդին` ԼՂՀ հերթական ժողովրդավարացման վկայություն դառնալով: Ես շարունակելու եմ աշխատանքս Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեում, որպեսզի համոզված լինեմ, որ մեր արտաքին քաղաքականությունն աջակցում է ԼՂՀ անկախությանն ու բարգավաճմանը»: Արցախի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2012թ հուլիսի 19-ին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության ԿԸՀ կայքը, ցուցակներում ընտրողների ընդհանուր քանակը եղել է 99 227 մարդ, ընտրատեղամասերի հանձնած քվեաթերթիկները եղել են 102 283հատ, մարված քվեաթերթիկները` 29 324 հատ, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը կազմել է 72 958 մարդ: Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է 22 967 մարդ, Բակո Սահակյանի օգտին` 47 095,Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 մարդ: Partner news Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է Partner news |