Տիգրան Ղարամյանը «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակի» հաղթող է դարձել![]() 24 հուլիսի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, առաջին տեղն է գրավել Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում անցկացված արագ շախմատի խոշոր օփենում, որը կրում էր «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը: Մրցաշարին մասնակցում էին 135 շախմատիստներ: Օփենի ավարտից հետո առաջին ութ տեղերը գրաված մասնակիցներն անցկացրել են նաև մրցաշար` նոկաուտ համակարգով: Այդտեղ Ղարամյանը հինգերորդն էր: Այս մրցաշարում հաղթող է ճանաչվել հոլանդացի գրոսմայստեր Լյուկ Վան Վելին: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |