ԱԺ և ՌԴ Պետդումայի խոսնակները քննարկել են երկու երկրների խորհրդարաններում ներկայացուցիչներ ունենալու հարցը

ԱԺ և ՌԴ Պետդումայի խոսնակները քննարկել են երկու երկրների խորհրդարաններում ներկայացուցիչներ ունենալու հարցը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ և ՌԴ Պետդումայի խոսնակներ Հովիկ Աբրահամյանն ու Սերգեյ Նարիշկինը Երևանում քննարկել են երկու երկրների խորհրդարաններում ներկայացուցիչների ինստիտուտի ստեղծման հարցը: «Հաշվի առնելով երկու երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունը և փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, հայկական կողմն առաջարկել է քննարկել ՌԴ Պետդումայի Հայաստանի ԱԺ ներկայացուցչի և ՀՀ ԱԺ-ում ՌԴ Պետդումայի ներկայացուցչի ինստիտուտ սահմանելու հարցը»,-հայտարարել է Աբրահամյանը Սերգեյ Նարիշկինի հետ համատեղ ճեպազրույցում:

ԱԺ խոսնակը նաև հայտնեց, որ սեպտեմբերին Հայաստանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ Անվտանգության և պաշտպանության գծով հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը: Ըստ Աբրահամյանի, հանդիպմանը նաև կարևորվել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը տարբեր միջազգային խորհրդարանական կազմակերպություններում:

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Երևանում, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև խորհրդարանականների հետ հանդիպումներում քննարկել է Հայաստանի հետ համագործացությունը Եվրասիական միության շրջանակներում: «Մենք շատ ենք այդ մասին խոսել: ՀՀ ղեկավարությունը խստորեն հետևում է, թե ինչպես է զարգանում այդ միությունը և ձգտում է որոշել իր տեղը Եվրասիական միությունում՝ հասկանալով, որ դա հեռանկարային է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար»,-հայտարարել է նա ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---