«Ժողովուրդ». Արամ Սաֆարյանը փաստացի հեռացել է ԲՀԿ-ից և չի այցելում կուսակցության գրասենյակ![]() 25 հուլիսի 2012 - 09:44 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ու թեև նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից և նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ: Թերթի հետ ունեցած զրույցում Սաֆարյանը չհաստատեց այդ տեղեկությունը, բայց ոչ էլ հերքեց: «Ես հարցազրույց չեմ տալիս մինչև սեպտեմբեր: Եվ որևէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»,-ասաց նա: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |