ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները վաստակել են 0.5-ական միավոր![]() 25 հուլիսի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 7-րդ տուրում 2 հայ շախմատիստուհիներն էլ ոչ ոքի են խաղացել: Լիլիթ Մկրտչյանը միավորներ է կիսել Բահտույագ Մոնգոնտուուլի(Մոնղոլիա) հետ, իսկ Էլինա Դանիելյանը` Ռուան Լուֆեյի(Չինաստան): Շախմատիստուհիները հավաքել են 3.5-ական միավոր, Դանիելյանը զբաղեցնում է 6-րդ, իսկ Մկրտչյանը` 8-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ցզյու Վենցզյուն (Չինաստան), ով ոչ ոքի է խաղացել Եկատերինա Լանգոյի հետ (Ուկրաինա): Վենցզյուն ունի 5 միավոր: Չին շախմատիստուհիներ Հոու Յիֆանը և Լուֆեյը զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը և ունեն 4.5-ական միավոր: 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Չժաո Սյուէի(Չինաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղալու է Եկատերինա Կովալյովսկայան (Ռուսաստան): Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |