Փոխվել է Սուրեն Առուստամյանի «երկրի հիթը» «Նոր ալիք» մրցույթում

Փոխվել է Սուրեն Առուստամյանի «երկրի հիթը» «Նոր ալիք» մրցույթում

PanARMENIAN.Net - Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթում փոխվել է Սուրեն Առուստամյանի երկրի հիթերի օրը կատարվելիք երգը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի հայաստանյան փուլի պատասխանատու Մհեր Բաղդասարյանը: Նրա խոսքով, հանրահայտ «Ով սիրուն, սիրուն» երգի փոխարեն Սուրենը կկատարի Անդրեի «Իմ սերը քեզ» երգը: Մամլո պատասխանատուի խոսքով, այն ամբողջովին նոր մեկնաբանությամբ է լինելու, որի գործիքավորմամբ զբաղվել է Նիկ Եգիբյանը:

Մրցույթը բացվել է Յուրմալայում հուլիսի 24-ին և կշարունակվի մինչև հուլիսի 29-ը: Առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ և «Բյուրեղապակյա ալիք», մեկ մասանկից, ով կարժանանա հանդիսատեսի համակրանքին, կստանա «Ադամանդե ալիք»: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Partner news
 Ուշագրավ
«ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին
«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել
«Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին
Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում
Partner news