
Իրանն ավելի քան 10 տոկոսով ավելացրել է ուրանի հարստացման ցենտրիֆուգերի քանակը, անկախ միջազգային պատժամիջոցներից, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Այժմ գործում է 11 հազար ցետրիֆուգ Նաթանզեի ու Ֆորդոյի միջուկային կենտրոններում»,-ասել է Իրանի նախագահը:
Իրանը հասցրել է ուրանի հարստացման աշխատանքները մինչև 19,75 տոկոսի մակարդակի Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիք արտադրելու նպատակով: