Մայքլ Ջեքսոնի մայրը զրկվել է հանգուցյալ երգչի երեխաների խնամակալության իրավունքից

Մայքլ Ջեքսոնի մայրը զրկվել է հանգուցյալ երգչի երեխաների խնամակալության իրավունքից

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգի դատարանը դադարեցրել է «փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի մոր խնամակալության իրավունքը նրա երեխաների նկատմամբ, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը: Ժամանակավոր խնամակալ է նշանակվել 34-ամյա ԹիՋեյը` Ջեքսոնի ավագ եղբայր Տիտոյի որդին:

Իր հերթին ՌԻԱ Նովոստին ընդգծում է, որ հանգստյան օրերին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ջեքսոնի մայրն անհետացել է: Սակայն Ջեքսոնի եղբայրը հայտարարել է, որ պարզապես բժիշկները նրան հանգիստ են նշանակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---