Moody's-ը փոխել է կանխատեսումը 17 գերմանական բանկերի համար՝ դեպի «բացասական»

Moody's-ը փոխել է կանխատեսումը 17 գերմանական բանկերի համար՝ դեպի «բացասական»

PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Moody's Investors Service գործակալությունը փոխել է կանխատեսումը Գերմանիայի միանգամից 17 բանկերի վերաբերյալ՝ նվազեցնելով այն մինչև «բացասական»: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այդ մասին ասվում է գործակալության զեկույցում:

Կանխատեսումը վերաբերում է այն հնարավոր փոփոխություններին, որոնք հետագայում գործակալությունը կանի երկարաժամկետ վարկային կամ ավանդային վարկանիշի առումով, ինչպես նաև պարտքային պարտավորությունների, որոնց վարկանիշը կախված է Գերմանիայի կառավարության աջակցությունից դաշնային կամ տարածաշրջանային մակարդակներով:

Վարկանիշային գործողություններ են ձեռնարկվել Bayerische Landesbank, DekaBank Deutsche Girozentrale, HSH Nordbank, Landesbank Baden-Wuerttemberg, Landesbank Berlin, Landesbank Hessen-Thueringen, Landesbank Saar и Norddeutsche Landesbank հանդեպ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---