Կյանքից հեռացել է ԱԳՆ հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից Գեորգի Բադալյանը

Կյանքից հեռացել է ԱԳՆ հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից Գեորգի Բադալյանը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից Գեորգի Բադալյանը:

Գեորգի Բադալյանը ծնվել է 1939թ.-ին: 1971թ.-ին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկ Ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1955թ.-ին որպես տեխնիկ 26 Կոմիսարների անվան զբոսայգում: 1956-1957թթ. եղել է էլեկտրամեխանիկ Հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1957-1974թթ. հաջորդաբար աշխատել է որպես լաբորանտ, տեխնիկ, ինժեներ, ավագ ինժեներ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:

1974-1989թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես կազմակերպչական տեխնիկայի ինժեներ:

1989թ. եղել է «Մարս» արտադրական միավորման ավտոմատացման և կապի բաժնի պետը:

1992-1994թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ–ում որպես գլխավոր մասնագետ:

1994-1997թթ. եղել է ԱԳՆ ինֆորմացիոն տեխնիկայի բաժնի վարիչը:

1997թ-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր մասնագետ:

1998թ-ին ղեկավարել է տելեկոմունիկացիաների բաժինը:

2004-ից աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից:

Գեորգի Բադալյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

ԱԳՆ հիմանդրումից ի վեր Գեորգի Բադալյանի երկարամյա բարեխիղճ աշխատանքը միշտ արժանացել է ամենաբարձր գնահատականի: Նրա` լավ մարդու և հավատարիմ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---