Հայաստանն արտահանել է 12 130 տոննա ծիրան

Հայաստանն արտահանել է 12 130 տոննա ծիրան

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում ծիրանի լավ բերք կա, ինչի արդյունքում երկրից արտահավել է 12 130 տոննա` 2011-ի 7300 տոննայի դիմաց: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչ վերաբերում է մթերման գործընթացին, ապա 2011-ին վերամշակող ընկերությունների կողմից գնվել է 2830 տոննա ծիրան, իսկ այս տարի այդ թիվը կազմել է 6150 տոննա: «Ծիրանի բերքահավաքը դեռևս շարունակվում է և այդ ցուցանիշը կավելանա»,-ընդգծել է նախարարը:

Միաժամանակ, Կարապետյանի խոսքով, Հայաստանում այս տարի սպասվում է դեղձի և խնձորի լավ բերք, որոնց գնման և արտահանման գործընթացը կկազմակերպվի ըստ արժանվույն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---