Տաջիկստանի նախագահը չի մասնակցի Օլիմպիադայի խաղերի բացման արարողությանը

Տաջիկստանի նախագահը չի մասնակցի Օլիմպիադայի խաղերի բացման արարողությանը

PanARMENIAN.Net - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը չի մասնակցի Օլիմպիադայի խաղերի բացման արարողությանը Լոնդոնում:

Պատճառները չեն նշվում, սակայն փորձագետները հակված են կապել դա վերջին իրադարձությունների հետ Լեռնային Բադախշանի ինքնավար մարզում: Հուլիսի 24-ին այնտեղ ուժային գործողություն իրականացվեց, որի ընթացքում 12 զինծառայող է զոհվել, ևս 23-ը՝ վիրավորվել է: Ոչնչացվել է կազմավորման 30 անդամ, ևս 40 գերեվարվել է: Այժմ իրավիճակը հանգիստ է, բանակցություններ են ընթանում կազմավորումների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---