Այս տարի Հայաստանում սպսվում է խաղողի բերքի 6 տոկոս աճ

Այս տարի Հայաստանում սպսվում է խաղողի բերքի 6 տոկոս աճ

PanARMENIAN.Net - 2012-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է խաղողի բերքի 6 տոկոսով աճ: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ինչ վերաբերում է խաղողի մթերման գներին, ապա նախարարն ասել է, որ դրանք կհայտարարվեն սեպտեմբերին: «Համոզված եմ, որ խաղողի մթերման գինը այս տարի ավելի ցածր կլինի, քան նախորդ տարի»,-հավաստիացրել է Կարապետյանը:

2011-ին խաղողի գնման գինը միջինում կազմում էր 120-130 դրամ:

Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, բուսաբուծության ոլորտը, որը հանրապետության համար բավականին կարևոր է, այս տարի ապահովում է աճի լավ ցուցանիշներ: 2012-ի առաջին կիսմայակի արդյունքների համաձայն, աճն այստեղ կազմել է 28 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---