Առաջիկայում Հայաստանում կբացվի «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչությունը

Առաջիկայում Հայաստանում կբացվի «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչությունը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղնախարարությունը տարեսկզբից բանակցում է Ռուսաստանի և Բելառուսի համապատասխան կառույցների հետ գյուղտեխնիկայի առաքում կազմակերպելու համար հայ ֆերմերների համար: Այդ մասին հուլիսի 26-ին կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Առաջիկայում Հայաստանում կբացվի «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչությունը, որը գյուղացիներին լիզինգով գյուղտեխնիկա կտրամադրի ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ հիմունքով»,-ասել է նա:

Գյուղտեխնիկայի շարժակազմի նորացումը թույլ կտա կոոպերատիվներին, որոնց ստեղծումը առաջնային է գյուղնախարարության համար, ապառիկով ձեռք բերել այն հողերի մշակման համար: Ըստ նախարարի, հիմնականում առկա կոոպերատիվները, որոնց թիվը հասնում է 35-ի, գործում են անասնապահության ոլորտում: «Նախատեսվում է, ստեղծել ևս 20-ը բուսաբուծության ոլորտում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---