Օլիմպիական խաղեր. Հայտնի են հայ ձյուդոիստների մրցակիցները

Օլիմպիական խաղեր. Հայտնի են հայ ձյուդոիստների մրցակիցները

PanARMENIAN.Net - Լոնդոնում կայացել է Օլիմպիական խաղերի ձյուդոյի վիճակահանությունը: Մինչև 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը պայքարը կսկսի առաջին փուլից: Նրա մրցակիցն է գերմանացի Տոբիաս Էնգլմայերը: Դավթյանը ելույթ կունենա հուլիսի 28-ին:

Մյուս հայ ձյուդոիստը` Արմեն Նազարյանը (66 կգ) հանդես կգա երկրորդ փուլից, նա կհանդիպի Օվինու Ռայմոնդին (Պապուա Նոր Գվինեա): Նազարյանը պայքարի մեջ կմտնի հուլիսի 29-ին:

Ձյուդոյի տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 233 մարզիկներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---