77 հոգի զոհվել է Պեկինում 1951թ. ի վեր ուժեղագույն սելավի արդյունքում

77 հոգի զոհվել է Պեկինում 1951թ. ի վեր ուժեղագույն սելավի արդյունքում

PanARMENIAN.Net - Չինաստանի մայրաքաղաքում շաբաթ օրը վերջին 60 տարվա ընթացքում տեղացած ուժեղագույն սելավի զոհերի թիվը հասել է 77 հոգու: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` նման տվյալներ է հրապարակել Պեկինի կառավարությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20 ժամ տևած տեղատարափ անձրևի արդյունքում, որը ճանաչվել է ուժեղագույնը 1951թ. ի վեր, զոհվել է 37 մարդ: Համաձայն վերջին տվյալների` անձրևը խաթարել է 1,9 մլն քաղաքացիների նորմալ կյանքը, իսկ Չինաստանի մայրաքաղաքում ջրհեղեղի հետևանքով ուղղակի տնտեսական վնասը կազմել է մոտ 1,6 մլրդ դոլար:

Իշխանությունները նաև ստիպված են եղել ավելի քան 56 հազ. մարդ տարհանել քաղաքի առավել տուժած թաղամասերից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---